Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրունիկ բյուջե

Սիրունիկ բյուջե
06.11.2013 | 16:00

Հայաստանում սովորություն են դարձրել բյուջեին մի մականուն կպցնել: Կառավարությունն ասում է՝ բյուջեն սոցիալական է, ընդդիմությունն ասում է՝ օլիգարխիկ է, իսկ ըստ Հովիկ Աբրահամյանի՝ լավ էլ լափող է: Առաջարկում ենք ավելի լավ տարբերակ՝ «սիրունիկ բյուջե», հայտնի կինոֆիլմի մոտիվով: «Սիրունիկը» ֆիլմում մի այսպիսի դրվագ կա՝ Ռիչարդ Գիրի հերոսը էժանագին մարմնավաճառին շքեղ շորեր է հագցնում ու տանում կարևոր գործնական հանդիպման՝ 1 մլրդ դոլարի գործարք քննարկելու: Ջուլյա Ռոբերթսի սիրունիկը, իհարկե, անմիջապես մատնում է իրեն: Մեր բյուջեն 2,5 մլրդ դոլար է, ու հիմա սիրուն ու շքեղ շորերով ներկայացվել է Ազգային ժողովին, ու նրա հասցեին շատ հիացական բաներ կասվեն: Բայց դե ով չի հասկանում, որ գալու է այդ բյուջեի կատարման ժամանակը, ու նա մատնելու է իրեն՝ աղքատության դեմ անզոր, բիզնեսի վրա ծանր բեռ, չինովնիկների կողմից բազմիցս բռնաբարվող... Ասում են՝ միջին թոշակը 31 հազարից բարձրանալու է 36 հազար դրամ, նվազագույն աշխատավարձն էլ՝ 45 հազարից 50 հազ. դրամ: Ոչ ոք չի հիշում, որ նվազագույն սպառողական զամբյուղը վաղուց է գերազանցում 55 հազար դրամը, ու այդ 36 հազար դրամ թոշակ ստացողը նույն աղքատն է մնալու, ինչպես որ 31 հազար ստանալիս էր:

Իսկ ո՞վ է վճարելու սիրունիկ բյուջեի համար: Հարկերի պլանը 1 տրլն դրամի է հասել, ու 100 մլրդ դրամով ավելացվել է 2013 թ. համեմատ: Ասում են՝ օլիգարխներն արդեն բունտ են արել ու կառավարությանը հասկացրել են՝ քեզ խելոք պահիր, մենք ավելի վճարողը չենք: ՈՒ իսկապես էլ՝ Փակ շուկայի դեպքերից հետո դժվար է հավատալ, որ օլիգարխից կարելի է մի ավելի մազ պոկել: Մնում է փոքր ու միջին բիզնեսը, բայց դա էլ ցամաքող աղբյուր է: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ասում է՝ պետք է հարկել կազինոներում շահումները, բայց հանրապետական Վարդան Այվազյանը կազինոներից ավելի տեղյակ է՝ հազարից մեկն է շահում: ՈՒ այսպես վիճում էին բյուջետային քննարկումների ժամանակ: Ավելի հարմար լուծում է արտագաղթի վրա հարկ սահմանելը՝ սրան ոչ դաշնակցականները դեմ կլինեն, ոչ էլ հանրապետականները, եկամուտներն էլ երաշխավորված են:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ